Իրավապաշտպան. Այսօր Մանվել Գրիգորյանը պաշտպանության կարիք ունի
«Նաիրի» ԲԿ-ում բուժում ստացող Մանվել Գրիգորյանին այսօր սայլակով տեղեփոխել են քրեակատարողական հիմնարկ։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այս առումով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխել են մեկուսարան։ Անբացատրելի է՝ ինչու՞ բոլոր զենք-զինամթերք պահողներից, այլոց ունեցվածքը խլողներից, հարկերի վճարումից խուսափողներից միայն այս մարդուն են կալանավորված պահում։
Այս ընտրողականությունը լավ բանի մասին չի վկայում։
Հեռուստացույցով զենք-զինամթերքի հսկայական թաքստարան ցուցադրեցին, տերն ազատ է։ Մեկ ուրշից զենք-զինամթերքը վերցրեցին ու տուն ուղարկեցին։
Այլոց ունեցվածքը խլելու, յուրացնելու, մարդկանց սնանկության հասցնելու գործերով նախկին երևելիներից ոմանց մեղադրանք է առաջադրվել՝ գործերը տեղապտույտ են տալիս, իսկ կասկածյալները հանգիստ ապրում ու իրենց զոհերին էլ հեգնում են։
Երեկ ունեինք այլոց ճակատագրերն ըստ իր քմահաճույքի տնօրինող, անկիրթ, իրեն անպատիժ երևակայող Մանվել Գրիգորյան, այսօր ունենք հիվանդ ու անպաշտպան Մանվել Գրիգորյան։
Երկրորդն ուշադրության արժանի է, պաշտպանության կարիք ունի»։
Տեսանյութը՝ 24TV-ի։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում պետության հաշվին չի բուժվել
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»
- Մանվել Գրիգորյանի գործով դատավարության տեսանկարահանումն արգելվեց
- Մանվել Գրիգորյանի կին. Հերոսը չի սողում
- Դատախազ. Ասում են Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է, բայց շատ առողջ մարդու նման դուրս եկավ ՔԿՀ-ից (ավելացված)
- Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին