Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացումը շահեկան դիրքերում է գտնվում. Լաքոտ
Հունիսի 7-ից հուլիսի 7-ը Ֆրանսիան կհյուրընկալի կանանց ֆուտբոլի աշխարհի 8-րդ առաջնությունը։ Մեկ ամսվա ընթացքում 24 որակավորված թիմերը մրցելու են շխարհի չեմպիոնի կոչման համար։ Հինգ հյուրընլակող քաղաքներում կանցկացվի 52 խաղ։
Այդ առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր Ֆրանսիայի դեսպանատանը ներկայացրեցին Կանանց Ֆուտբոլի աշխարհի 8րդ առաջնությունը և Հայաստանում այս սպորտաձևում կանանց ներգրավածության բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերը։
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց. «Ֆրանսիան հանձնառություն է առել արժևորել կանանց դերը սպորտում։ Ֆուտբոլում կանանց ներգրավվածության խթանումը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գերակայություններից է»։
Դեսպանի խոսքով՝ ամբողջ աշխարհում ֆրանսիական դիվանագիտական առաքելությունները սատարում են սպորտում կանանց ներգրավվածությանն ուղղված նախաձեռնությունները։
«Կարծրատիպեր կան, այդ թվում նաև կանանց ֆուտբոլի հետ կապված, որոնք դեռևս իշխող դիրքում են գտնվում և դրանք պետք է կոտրել։ Ինչ վերաբերում է Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացմանը, ապա այն շահեկան դիրքերում է գտնվում։ Այստեղ հետաքրքրություն են կանանց ֆուբոլի նկատմամբ տածում է ոչ միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան , այլև այնպիսի հասարակական կազմակերպություններ, ինչպիսին է «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS)-ը»,- նշեց Լաքոտը։
Դեսպանը նաև հայտնեց, որ դեսպանատունը և ՀՖՖ-ն հունիսի 23-ին կներկայացնեն երիտասարդական ֆուտբոլի մրցաշար Ավանի ակադեմիայում, որին կմասնակցեն Երևանից ու մարզերից 60 աղջիկ և 60 տղա։ Լաքոտը հաղթող երիտասարդ ֆուտբոլիսներին մրցանակներ կհանձնի։
ՀՖՖ Կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանն էլ հույս հայտնեց , որ այսպիսի միջոցառումները կնպաստեն Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացմանը։
«Հիմա Հայաստանն ունի կանանց ֆուբոլի գործող մինչև 19 տարեկանների հավաքական, որը նախապատրաստվում է Եվրո 2020-ի հանդիպումներին։ Իսկ սեպտեմբերից կձևավորենք մինչև 17 տարեկանների հավաքական, որը կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման խաղերին»,- տեղեկացրեց Աննա Թադևոսյանը։
Հանիդպմանը ներկա էին նաև մինչև 19 տարեկանների հավաքականի աղջիկներից։
Տավուշի մարզի Աչաջուր գյուղից Տաթևիկը պատմեց, որ սիրում է ֆուտբոլը, բայց դժվար է եղել իր համար. «Սկզբից ծնողներս դեմ էին, որ զբաղվեմ ֆուտբոլով, գյուղում էլ շատ դժվար էր, բայց ես կարողացա հաղթահարել այդ ամենը, հետագայում տեղափոխվեցի Երևան, սկսեցի ավելի լուրջ զբաղվել ու ընդգրկվեցի մինչև 19 տարեկանների հավաքականում»։
Աղջիկներից մեկն էլ պատմեց, որ մանկուց սիրել է ֆուտբոլը, բայց չի պատկերացրել, որ կսկսի լուրջ զբաղվել այս սպորտաձևով։
«Հաստատ գիտեմ, որ ինձ մեծ ապագա է սպասվում ֆուտբոլում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա