Պլատինի. Մբապեն Մեսսիի ու Ռոնալդուի ժառանգորդն է
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Պլատինին կարծում է, որ 2019 թվականի «Ոսկե գնդակը» կստանա «Բարսենոլայի» հարձակվող Լիոնել Մեսսին։
«Ներկա պահին «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը Լիոնել Մեսսին է։ Ռոնալդուն երկրորդն է։ Ինչ վերաբերում է Մբապետին, նա, իմ կարծիքով, Մեսիի և Ռոնալդուի ժառանգորդն է։ Նա ինձ հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին իր ուժով, արագությամբ և վարպետությամբ։ Համարում եմ նրան ֆրանսիական ներկայիս սերնդի լավագույն խաղացողը։ Նա ուժեղ է Գրիզմանից և Ֆրանսիայի հավաքականի մյուս խաղացողներից»,- sovsport.ru-ի հաղորդմամբ՝ Պլատինի խոսքերը մեջբերել է El Mundo Deportivo-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա