Վահրամ Դումանյանը չի ցանկացել համալսարանական միջավայրում քաղաքական պատվեր կատարողի համբավ ձեռք բերել. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իշխանության թեկնածուն ի սկզբանե եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հայտնի է եղել իր ընդդիմադիր հայացքներով և գործունեությամբ: Դումանյանը համարվում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Բաբկեն Արարքցյանի մերձավոր անձնավորություն, դեռևս «Այլընտրանք» նախաձեռնության տարիներից փայլուն հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ:
«Այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, Վահրամ Դումանյանի հետ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի բանակցություններն անարդյունավետ են անցել, քանզի Դումանյանը հրաժարվել է ռեկտորի պաշտոնակատար ընտրվելուց հետո աշխատանքից ազատել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին և այդ պաշտոնում նշանակել Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Ռեստարտ» ուսանողական խմբի ղեկավար Դավիթ Պետրոսյանին՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում համալսարանական միջավայրում քաղաքական պատվեր կատարողի համբավ ձեռք բերել և պատմության մեջ մնալ որպես ԵՊՀ դռները Սորոսի հիմնադրամի առջև բացած ռեկտոր»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա