Բրիտանացի սցենարիստը դատապարտել է «Չեռնոբիլում» սևամորթ դերասանների բացակայությունը
Բրիտանիայի սցենարիստ Կարլա Մերի Սվիտին վրդովվեցրել է HBO-ի նկարահանած «Չեռնոբիլ» նոր սերիալում սևամորթ դերասանների բացակայությունը։
«Ես հասկանում եմ, որ իրականում բոլոր հեորսները սպիտակամորթ են եղել, բայց նրանք հավանաբար խոսել են ուկրաինական շեշտադրումներով, իսկ դերասաններն ունեն բրիտանական շեշտադրումներ։ Եթե մենք փակում ենք մեր աչքերը դրա վրա, ինչու չենք կարող վերցել նաև սևամորթ դերասանների»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ գրել է նա իր Թվիթերում։
Մերի Սվիտը հայտարարել է, որ հիասթափված է կինոստեղծողներից, որոնք, նրա խոսքով, այնպիսի տեսք են ընդունում, որ «սևամորթ մարդ գոյություն չունի»։
Նրա գրառումը բուռն արձագանքի է արժանացել։
«Օ, Աստված իմ։ ԽՍՀՄ-ո՞ւմ։ Լո՞ւրջ»,- գրել է օգտատերերից մեկը։
«Պատմությունը քաղաքականապես հստակ չէ»,- արձագանքել է մեկ այլ օգտատեր։
Մեկ ուրիշը գրել է, որ որևէ մեկի չի հավատ, որ նման հիմարություն կարելի էր թողարկել։
«Չեռնոբիլ» հինգ սերիայից բաղկացած ֆիլմը նկարահանել է ամերիկյան HBO ալիքն ու բրիտանական Sky հեռուսացանցը։ Այն պատմում է 1986 թվականի ապրիլին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան