Այվազովսկու՝ մասնավոր հավաքածուներից կտավները մեկ ցուցահանդեսում
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցադրությունը, հավաքված հիմնականում մասնավոր հավաքածուներից, այս ամռանը ներկայացվելու են ռուսական Կրոնշտադտ քաղաքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, քաղաքի զբոսաշրջության և հանգստի զարգացման աշխատանքային խմբի ներկայացուցիչն ասել է, որ ցուցահանդեսը գործելու է հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ից։ Ցուցահանդեում ներկայացվելու են աշխատանքներ, որոնք նախկինում չեն ցուցադրվել։
Ցուցահանդեսում ներկայացվելու է Ռուսական թանգարանի հավաքածուից Այվազովսկու մեկ նկար՝ «Ալեքսանդր 1-ինի» բերդից պատկերը, մնացած բոլոր աշխատանքները մասնավոր հավաքածուներից են։ Ցուցադրության մուտքն անվճար է։
Նկարներից բացի, ցուցադրվելու են Այվազովսկու հետ կապված ձեռագրեր և այլ արտեֆակտեր։ Ընդհանուր առմամբ, ցուցադրությունում ներկայացվելու է ավելի քան երեք տասնյակ ցուցանմուշ։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես:
Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու անվան օդանավակայանում ուղևորներին անակնկալներ են սպասվելու
- Ղրիմում կվերանորոգվի Այվազովսկու անվան պատկերասրահը
- Ղրիմում շոգենավի հետ միասին խորտակվել են Այվազովսկու կտավները
- Այվազովսկու կտավը՝ Sotheby's-ի թոփ-լոտերից
- Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս
- Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում
- Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը
- Այվազովսկու անվան պատկերասրահի հավաքածուն կթվայնացվի
- Աճուրդում Այվազովսկու կտավը վաճառվել է գնահատվածից ավելի թանկ
- Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան