«Ժամանակ». Ալեն Սիմոնյանի աները նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականության առումով, ոչնչով չի զիջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ համակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամներով։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ։ Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերություններ ունեն։
Ձոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում