Հայաստանն առաջին անգամ չի մասնակցել ՄԱԿ-ում Վրաստանի ներքին տեղահանվածների վերաբերյալ բանաձի քվեարկությանը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նախօրեին՝ հունիսի 4-ին ընդունել է բանաձև, որով ճանաչում է Վրաստանի ներքին տեղահանված անձանց իրավունքը՝ վերադառնալ իրենց բնակավայրեր ողջ երկրով, ներառյալ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքում։ Բանաձն ընդգծում է այս անձանց գույքային իրավունքների հարգման անհրաժեշտությունն ու Վրաստանի հակամարտության ազդեցության բոլոր բնակավայրերում մարդասիրական անխոչընդոտ հասանելիության կարևորությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից, բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, 15-ը եղել է դեմ, 57-ն էլ ձեռնպահ։ Հայաստանը չի մասնակցել այս բանաձևի քվեարկությանը, որը Վեհաժողովում քվեարկվում է 2008թ․-ից ամեն տարի։
Ինչպես թվիթերում գրել է Միջազգային ճգնաժամային խմբի աշխատակից Օլեսյա Վարդանյանը, նախորդ բոլոր տարիներին Հայաստանը դեմ էր քվեարկում բանաձևին՝ մեծ հիասթափություն առաջացնելով Թբիլիսիում։
Նշենք, որ բանաձևին դեմ քվեարկածների թվում են Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Բուրունդին, Կոմորոսը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Լաոսը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Վիետնամը, Զիմբաբվեն։ Ձեռնպահների թվում են Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Իրանը, Չինաստանը, Կիպրոսը, Իսրայելը։
#Armenia did not part in voting on #Georgia's resolution on IDPs which is brought to the UN General Assembly every year since 2008 and discusses #Russia's role in #Abkhazia and #SouthOssetia. All previous ys Yerevan voted against provoking major disappointment in Tbilisi. pic.twitter.com/p6RjFEUN7U
— Olesya Vartanyan (@Olesya_vArt) June 4, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին