ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Օդի աղտոտվածությունը տարեկան յոթ միլիոն մարդու կյանք է խլում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Շրջակա միջավայրի համաշխարհային օրը շեշտադրում է մեզ բոլորիս համար բնության և առողջ մոլորակի կենսական նշանակության մասին:
Մեր խմելու ջրի որակը, ուտելիքը, որ ուտում ենք և այն օդը, որ շնչում ենք, ամբողջապես կախված է բնաշխարհի պահպանությունից։
Իսկ շրջակա միջավայրը կանգնած է մարդկային գործունեության հետևանքով առաջացած աննախադեպ վտանգների առաջ:
Մեկ միլիոն կենսատեսակներ ոչնչացման վտանգի տակ են: Օվկիանոսների բնականոնությունը խաթարված է։
Օդի աղտոտվածությունը տարեկան յոթ միլիոն մարդու կյանք է խլում և վնասարար է երեխաների զարգացման համար։ Օդի շատ այլ աղտոտիչներ նաև գլոբալ տաքացման պատճառ են:
Կլիմայի փոփոխությունը գոյաբանական սպառնալիք է:
Վերջերս Հարավային խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարածս այցի ժամանակ ես ուղղակիորեն ականատես եղա համաշխարհային կլիմայի արտակարգ վիճակի ծանր ու ավելի խորացող ազդեցություններին:
Կորցնելու ժամանակ չկա: Սա կռիվ է մեր կյանքի համար։
Մենք պետք է հաղթենք: Եվ մենք կարող ենք: Լուծում կա:
Պետք է հարկային պարտավորության ենթարկել աղտոտումը, այլ ոչ թե՝ մարդկանց:
Դադարեցրե՛ք հանածո վառելիքի օգտագործումը:
Կասեցրե՛ք ածխային նոր էլեկտրակայանների կառուցումը։
Մարդիկ ամենուր գործողություն են պահանջում:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, եկե՛ք ականջալուր լինենք նրանց կոչին»։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին