Քաղաքական 17:42 05/06/2019 Հայաստան

Վահե Գրիգորյանն «Իմ քայլ»-ի հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը, զավեշտալի հայտարարություն է արել՝ ասելով, թե Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանի նախընտրած թեկնածուն է, և նախորդ գումարման ԱԺ-ն «քաղաքական քմահաճույքներից» ելնելով դեմ է քվեարկել Գրիգորյանին:

Քաղաքական քմահաճույքի մասին խոսում է  մի մարդ, որի քաղաքական թիմը հենց այդ նույն պատճառով երկու անգամ մերժեց ՍԴ դատավորի պաշտոնում նախագահի կողմից առաջադրված թեկնածուներին՝ նախապես հայտարարելով, որ իրենք կողմ են քվեարկելու միմիայն Վահե Գրիգորյանին: Ու նույն քաղաքական թիմի անդամները անգամ չէին էլ բարեհաճում ներկայանալ ՍԴ դատավորի թեկնածուների հետ հանդիպմանը, արհեստական խոչընդոտներ էին ստեղծում և «հավատաքննության» ենթարկում վերջիններիս:

Իսկ Վահե Գրիգորյանի՝ Արմեն Սարգսյանի նախընտրած թեկնածուն լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ծաղր նախագահի հասեցին: Վահե Գրիգորյանն այն մարդն է, ով հրապարակավ կասկածի տակ դրեց Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը, իսկ ավելի ուշ՝ նույն Արմեն Սարգսյանի կողմից առաջին անգամ Ազգային ժողով ներկայացվելուց հետո, պնդեց իր հայտարարությունը:

Վահե Գրիգորյանն այն մարդն է, ով «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ» էր անվանում ՀՀ նախագահին:

Ակնհայտ է, որ Վահե Գրիգորյանը թե՛ 2018թ.-ին, թե՛ 2019թ.-ին նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել անձամբ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ու պահանջով:

Դժվար թե Արմեն Սարգսյանն ինքնասիրության հետ այդ աստիճան խնդիրներ ունենար, որ կամովին բարձրագույն դատական մարմնի անդամի պաշոտում առաջադրեր իրեն «ոչ լեգիտիմ նախագահ» ու «տխմարագույն դեմագոգ» անվանող մեկին: Արդյունքում ստացվում է, որ կամ մենք ունենք իսկապես «տխմարագույն դեմագոգ, ոչ լեգիտիմ» նախագահ, կամ  ունենալու ենք խոսքի արժեքի գիտակցման և դաստիարակության հետ լրջագույն խնդիրներ ունեցող ՍԴ դատավոր, որը գործել է ոչ թե մասնագիտական էթիկայի, այլ քաղաքական նախապատվությունների շրջանակում: Ի վերջո, արդյոք կարո՞ղ է լեգիտիմ համարվել «ոչ լեգիտիմ» նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված անձը: Սրանք հարցեր են, որոնք պատասխան են պահանջում:

Սահմանադրական դատարանի անդամին ներկայացվող պահանջներում մի շատ կարևոր պահանջ կա. խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի բարոյական հատկանիշներին:

Իսկ որ Վահե Գրիգորյանը բարոյական հատկանիշների, մասնավորապես, էթիկայի ու կոռեկտության հետ խնդիրներ ունի, դա արձանագրված փաստ է:
Դեռևս 2017թ.-ին Փաստաբանների պալատը Վահե Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության է ենթարկել՝ մեկ այլ փաստաբանի վիրավորելու համար: Գրիգորյանը  «կրետենիզմով տառապելու» մեջ էր մեղադրել իր կոլեգային, քանի որ չէր «հավանել» վերջինիս գործելաոճը:

Բայց սա ամենը չէ, 2018թ.-ի մայիսի 4-ին,  երբ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Էմիլ Բաբայանին, որն ի դեպ այդպես էլ չընտրվեց, Վահե Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է, թե դա «ՀՀԿ հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ»:

Նույն գրառման մեջ Վահե Գրիգորյանը հավելել էր, թե ինքը չի հավականում ՍԴ դատավորի պաշտոնին. «Ինքնին իմ այս հրապարակմամբ ես ինքս ինձ համար այլևս էթիկական արգելք եմ ստեղծում այս թափուր պաշտոնին հավակնելու համար, թեկուզև ֆորմալ իմաստով նման էթիկական սահմանափակում որևէ իրավական ակտով չի նախատեսված: Սա նման դատական բարձր պաշտոնին առաջադրվող էթիկական ստանդարտի իմ անձնական չափն է»:

Կարճ ժամանակ անց, մոռանալով «էթիկական ստանդարտի իր անձնական չափի» մասին Վահե Գրիգորյանը նախագահին առաջարկեց իր թեկնածությունը, Արմեն Սարգսյանն էլ առաջադրեց: Այս ընթացքում էլ Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե իր համար կարևոր է, որ ընտրված լինի արձակվող խորհրդարանի կողմից, քանի որ դա կնշանակի ավելի մեծ քաղաքական հանձայնություն և ինքն ընտրված չի լինի մեկ ուժի կողմից: Արձակվող խորհրդարանն այդպես էլ չընտրեց Վահե Գրիգորյանին:

Իսկ ավելի ուշ, «Իմ քայլ»-ն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց Վահե Գրիգորյանի առաջադրման արգելքը վերացնելու համար:

Եվ այսօր կարելի  վստահաբար ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլ»-ը ՍԴ դատավոր են նշանակելու հենց Վահե Գրիգորյանին: Ըստ այդմ, Վահե Գրիգորյանը լինելու է «Իմ քայլի» հերթական քաղաքական նշանակումը՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ:

Վահե Գրիգորյանի «սկզբունքայնության» ու  «կոմպետենտության» մասին վկայող մի շարք այլ ուշագրավ փաստեր ևս կան:

Ա. Ս.



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}