Քաղաքական 13:01 05/06/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ով և ինչպես կպատասխանի Մեհթիևին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։

Ռ. Մեհթիևը 20 տարուց ավել համարվում է Ադրբեջանի իշխող էլիտայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, հայր և որդի Ալիևների իշխանության ծանրակշիռ հենասյուներից մեկը։ Նա երբեք չի խոսում հենց այնպես՝ խոսելու համար։ Սա ստիպում է, որ Երևանում լուրջ վերաբերվեն նրա մոտեցումներին։

Ռ. Մեհթիևի հոդվածը կարելի է բաժանել հետևյալ առանցքային մասերին. նա ներկայացնում է բանակցային պատմությունը, ռևերանսներ անում Լ. Տեր-Պետրոսյանին, ներկայացնում այսօրվա վիճակի իրենց խորքային գնահատականը և պատկերացումները։

Ձևակերպումների բացահայտ կոռեկտությամբ աչքի ընկնող այս հրապարակումն աչքի է ընկնում նաև իր բացահայտ վտանգներով. ամեն ձևակերպման տակ դրված է լուրջ ենթատեքստ։ Կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա.

Բաց թողնված հնարավորություն
Ռ. Մեհթիևը  ներկայացնում է 22-23 տարի առաջ գոյություն ունեցող կարգավորման մոդելը. «Հարցի փուլային տարբերակը ենթադրում էր սկզբնական շրջանում 6 շրջանների հետ հանձնում, տարածաշրջանում ԵԱՀԿ խաղաղապահ միավորների տեղակայում, տեղահանվածների վերադարձ իրենց տները, հիմնական կոմունիկացիաների ապաշրջափակում։ Երկրորդ փուլում՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում։ Ինչպես նաև նախատեսվում էր Լաչինի և Շուշիի շրջանների վերաբերյալ առաձին կարգավորում...»։

Ընթացիկ վիճակի գնահատական
«Տպավորություն է ստեղծվում, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման պատասխանատվությունը Փաշինյանը փորձում է բարդել ուրիշի ուսերին։ Մեկ նա հայտարարում է, որ իրավունք չունի բանակցել Ղարաբաղի անունից, մեկ էլ դիմում է հայ ժողովրդին հայտարարությամբ, թե հենց ժողովուրդը պետք է լուծի այդ հիմնահարցը։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը գործնականում չի ուզում լուծել հակամարտությունը և դրա համար անընդհատ նոր պատրվակներ է գտնում...»- գրում է Մեհթիևը։ Մեհթիևը, ըստ էության,  դիվանագիտորեն արձանագրում է այն վրիպումները, սխալները, հապճեպությունը, որոնք թույլ է տվել Հայաստանի նոր իշխանությունը։

Ադրբեջանի տեսլականը
«Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայ համայնքին տալ անվտանգության երաշխիքներ, եթե Հայաստանը հանի իր զորքերը օկուպացված տարածքներից...։ Բաքուն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին՝ ակտիվացնել ջանքերը առաջին հերթին  հայկական ուժերի դուրս բերման և իրենց տներ ադրբեջանցիների վերադարձի ուղղությամբ»։

Կաշառք Հայաստանի իշխանություններին և ժողովրդին
Ռ. Մեհթիևը մի առանձին ծանրակշիռ հատված հատկացնում է՝ նկարագրելու համար, թե ինչ առավելություններ կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը, խնդրի կարգավորման (Ղարաբաղը  զիջելու) դեպքում։
«Խաղաղությունը թույլ կտա Հայաստանին՝ կրճատել պաշտպանության համար ֆինանսական ծախսերը, կրճատել բյուջեի դեֆիցտը, ավելացնել սոցիալական ծախսերը։.... Կտրուկ կմեծանան ներդրումները, կբարձրանա պետության վարկավորման վարկանիշը, կիջնեն   տոկոսադրույքները։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բաց սահմանները  կմեծացնեն երկկողմ առևտրաշրջանառությունը...»։

Մեհթիևի ամփոփումը
«Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը կգիտակցի այն բոլոր առավելությունները, որը կստանա խնդրի կարգավորման դեպքում և կներդնի բոլոր ջանքերը՝ երկար սպասված խաղաղության հաստատման համար»։

Հայաստանի հետևությունները և պատասխանը
1. Ուշադրություն դարձրեք. Մեհթիևը որևէ ակնարկ չի անում բանակցային «նոր կետի» մասին։ Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք նոր կետից են բանակցում, ապա դա չի նշանակում, որ դիմացինն էլ է նույնը անումը։ Լրիվ  հակառակը. Ադրբեջանն ուժեղացնում է իր «հին կետի» մոտեցումերը:
2. Չի կարելի հակամարտության թեմայով անել հապճեպ ու չհաշվարկված հայտարարություններ, որևէ պայմանով չի կարելի, նույնիսկ՝ հրապարակի մի քանի տասնյակ հազարի հիացական ձայներին արժանանալու։ Երևանը իմպուլսիվ պայմաններում  առաջ է քաշում գաղափարներ, որոնք կիրառական հակառակ հետևանքն են ունենում. օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը «Ղարաբաղի Ադրբեջանական համայնքի» հետ։
3. Օր առաջ համատեղ ջանքերով պետք է ձև գտնել՝ հետ պտտելու արդեն իսկ թույլ տրված վրիպումները, ինչպիսիք են, օրինակ՝ դավադիր պատերազմ, որոշ շրջանների զիջում, խնդրի կարգավորումը հրապարակներում ու միտինգներում  և այլն։ Դրանք չափազանց վտանգավոր են։ Ներքին լուռ համաձայնությամբ պետք է գտնվեն տարբերակներ՝ ասվածը սրբագրելու։
4. Օր առաջ ամենագրագետ և ամենակոշտ մեթոդներով պետք է դադարեցնել Հայաստան-Արցախ բաժանումը։ Որևէ հրապարակային լարվածություն, նույնիսկ թեթև անվստահության տարր չի կարող լինել  ՀՀ և Արցախի իշխանությունների միջև։
5. Դադարեցնել Արցախում ներքին անկայունությանը միտված ցանկացած քայլ։

Իմ նշած բոլոր կետերը պետք է արվեն գրագետ, մշակված  տրամաբանական քայլերի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում՝ կոշտ քայլերի կիրառմամբ։ Ակնհայտ է մե

կ հետևություն՝ Ադրբեջանը պատրաստվում է ռեալ պատերազմի։ Երևանից ընդամենը 60 կմ հեռավոր

ության վրա Թուրքիայի հետ 

համատեղ զորավարժությունները մեզ ահազանգ են։ Ավելի բաց տեքստով մեզ հնարավոր չէ այլևս բան հասկացնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիվանագիտական ճանապարհով ուժեղացնելու է ճնշումը, փորձելու է հանդես գալ խաղաղ կարգավորման նախաձեռնողի դերում, 

որից հետո որսալու է մեր ամենաթույլ պահը՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձի  համար։ Եթե մենք չենք ուզում պատերազմ, ապա շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Օր առաջ, վայրկյան առաջ է պետք դադարեցնել, հրաժարվել ներքին լարվածություն, ներքին պառակտում առաջացնող ցանկացած ձևակերպումից, գաղափարից։ Եվ աշխատել լրիվ այլ ուղղությամբ։

Մեկ տեխնիկական հարց
Ակնհայտ է, որ Ռ. Մեհթիևին պետք է պատասխանել, որովհետև նա պատահական մարդ չէ և իսկապես կոնցեպտուալ դրույթներով է հանդես եկել։ Իսկ հայաստանյան այսօրվա իրականության մեջ ո՞վ է այդ մարդը, ո՞վ է համարժեք ֆիգուրը։ Երբեմն տեխնիկական հարցերը բավականին կարևոր են։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:29
Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
08:11
Ագրեսոր Ալիևը մարդկային վերաբերմունք է պահանջում
Ալիևը գնալով «ծաղկում» է։ Նույնիսկ Էրդողանը իրեն այդքան բացահայտ լկտի գնահատականներ թույլ չի տվել, որքան ալիևը՝ Արցախը պատերազմով ու...
Աղբյուր` Panorama.am
08:04
Երևանում «BMW»-ն բախվել էլեկտրական սյանը, կա տուժած
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս...
Աղբյուր` Panorama.am
23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}