Հայաստանում 460 դպրոց հիմնանորոգման կարիք ունի
Հայաստանի տարածքում վերջին 9 տարում ավելացել են դպրոցների թիվը, որոնք ընթացիկ նորոգման կարիք ունեն։ Եթե 2010 թվականին 263 էր, ապա 2018-ին արդեն 120-ով ավելի է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Արմեն Քթոյանը՝ ներկայացնելով «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի «Կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի արդյունքները» 2019 թ. առաջին եռամսյակի տվյալները։
Նա նշեց, որ մեծ թիվ են կազմում հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցները։ Ներկայացված տվյալներով, Հայաստանում 460 դպրոց այսօր հիմնանորոգման կարիք ունի։ 2014 թվականին նույն թիվն է եղել։ 73 դպրոցում գոյություն չունի ջրամատակարարում։ 140 դպրոցում բացակայում է կոյուղացումը։ 440 դպրոցում կենտրոնացված կամ անհատական ջեռուցման համակագրեր չկան։
Ուսումնասիրության համաձայն, վերջին 9 տարիներին որոշակի նվազել են հանրակրթական դպրոցների քանակը. հիմնական նվազումը պետական դպրոցների մասով է։ Ոչ պետական դպրոցների մասով նույնպես կա նվազում, սակայն ավելի քիչ։
Արձանագրվել է սովորողների թվի որոշակի աճ։ Որոշակի ավելացում կա առաջին դասարանում աշակերտների միջին թվի մասով։
«Սա թերևս կարևոր ցուցանիշներից մեկն է, որն ապագայում կայունություն է ապահովելու մեր կրթական համակագում»,- ասաց փորձագետը։
Ներկայացված տվյալներով, նախադպրոցական հասատություններ հաճախող երեխաների թվի աճ է արձանագրվել, բայց տվյալ տարիքային խմբի երեխաների կառուցվածքում նախադպրոցական հաստատություն է հաճախում երեխաների 30 տոկոսով ոչ ավելին։
Արմեն Քթոյանի խոսքով, թեև կա կրթական ծառայությունների ֆիզիկական ծավալով ավելացում, բայց ծառայությունների ընդհանուր կառուցվածքում կրթական ծառայությունների մասնաբաժինը նվազում է արձանագրել։ Վերջին 15 տարվա կտրվածքով ծառայությունների ոլորտում կրթության մասնաբաժինը մոտ 9 տոկոս էր, հիմա դարձել է 3,1 տոկոս։
«Բնականաբար, ծառայությունների ոլորտն ընդլայվում է ավելի արագ, քան կրթական ծառայությունների ոլորտը։ Տրամաբանական է, բայց, կարծում ենք, որ 3,1 տոկոսը կրթության համար փոքր մասնաբաժին է։ Սա մեկ այլ ասպեկտ է ի ցույց դնում, որ միգուցեև կրթությունը մեզ մոտ համեմատաբար էժան է, դրա արդյունքում կրթության ձեռքբերումը ընդհանրապես և կրթությունը ստեղծած ավելացված արժեքը ծառայությունների ոլորտում մեծ մասնաբաժին չունեն»,- ասաց փորձագետը։
Ա. Քթոյանի խոսքով, կրթական ծառայությունների մատուցումոը խիստ կենտրոնացաված է, Երևան-մարզեր հարաբերակցությունն ընդգծված է։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն
- Տեխնիկա և ջեռուցիչներ՝ Ալաշան գյուղի դպրոցին
- Նալբանդյան գյուղի դպրոցականները վերակառուցված դպրոց կունենան
- Մովսես գյուղի դպրոցին կտրամադրվի մարզագույք
- Կրթական նոր հնարավորություններ` Վանանդ գյուղի դպրոցին