Հայուհիները՝ Forbes -ի ամենահարուստ կանանց ցուցակում
Forbes ամսագիրը հրապարակել է ամերիկացի ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակը, որում 80 անուն է ընդգրկված։ Forbes-ը հայտնում է, որ այժմ ավելի շատ կանայք են ստեղծում իրենց բիզնեսներն ու կուտակում հարստություն, քան նախկինում։ Այդ իսկ պատճառով այս տարի ցուցակն ընդլայնվել է նախորդ տարիների համեմատ։
Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է American Builders & Contractors Supply Co ընկերության հիմնադիրներից Դայան Հենդրիքսը, որն անցած տարի իր կարողությանը 2,1 միլիարդ դոլարով ավելացրել է հասցնելով 7 միլիարդ դոլարի:
Ցուցակում երկու հայուհի է ընդգկված է: 42-րդ հորիզոնականում է ազգությամբ հայ ամերիկացի դիզայներ, բարերար և գործարար Քերոլայն Ռաֆայելյանը։ Նա «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է բնապահպանական զարդերի և աքսեսուարների արտադրութամբ։ Նրա կորողությունը Forbes-ը գնահատել է 520 միլիոն դոլար։
Ցուցակի 57-րդ տեղում է ռեալթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը։ Կարողությունը գնահատվում է 370 միլիոն դոլար։
Ցուցակը եզրափակում է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը 225 միլիոն դոլարով։
Ցուցակում ընդգրկված են 21-92 տարեկան կանայք։ Նրանց կարողությունը միասին կազմում է 81,3 միլիարդ դոլար։