Օսիպյան. Մենք բոլորի ոստիկաններն ենք՝ անկախ կուսակցական պատկանելությունից
Ազգային ժողովում այսօր 2018 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնող ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց վերջին շրջանում համացանցում տարածվող բռնության կոչերից ու գործողություններից։
«ՀՀ-ում բռնությունը տեղ չունի և չի կարող ունենալ։ Ես Ձեզ խնդրում եմ և հորդորում օրենքի ամենայն խստությամբ վերաբերվել բռնության քարոզին, յուրաքանչյուր դեպքը ամենայն լրջությամբ քննել ու հասարակությանը ներկայացնել»,- նշեց Սիմոնյանը։
Ոստիկանապետը վստահեցրեց պատգամավորին, որ չկա որևէ դեպք, որի վերաբերյալ Ոստիկանության կողմից ուսումնասիրություն չի իրականացվել։
«Ոստիկանության կողմից ուսումնասիրվում է ցանկացած կոչ և քարոզ։ Հավաստիացնում եմ, որ մեզ համար բոլորովին նշանակություն չունի ով լինելը, մենք բոլորի ոստիկաններն ենք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Օրենքի մեջ գրված չէ, որ այս կամ այն քաղաքական ուժն ունի արտոնություններ, հավասար ու խիստ մոտեցումներ են»,- ասաց Օսիպյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան