Գեղամ Մանուկյանի հայտարարությունից հետո ոստիկանությունը դեռ նորություն չունի
ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանի երեկվա հայտարարությունից հետո ոստիկանությունը Վարդան Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի հետ կապված դեռևս նորություն չունի։
«Հենց նորություն լինի, մենք կհաղորդենք։ Երեկ արդեն իսկ հայտնել ենք, որ դեպքի առնչությամբ հարուցված քրգործ ու բերման ենթարկված կա»,- Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանի հայտարարությունից հետո ՀՅԴ-ականները երեկ այցելել էին ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել, թե իրենք են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար։