Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, սակայն, ըստ Թրամփի, ինքը կնախընտրեր բանակցությունների ճանապարհը: Այս մասին գրում է Gazeta-ն:
«Միշտ նման հնարավորություն կա (ռազմական հակամարտության): Ուզո՞ւմ եմ ես դա: Ո՛չ», - ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ Իրանը չափազանց թշնամական տեղ է, որը հովանավորում է ահաբեկչությունը, լինելով աշխարհում ահաբեկչական հիմնական երկիր, ու մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների:
Միևնույն ժամանակ, Թրամփը հավանական է համարել նաև բանակցություններն Իրանի իշխանությունների հետ, սակայն պայմանով, որ Իրանը երաշխիքներ պետք է տա, որ այն չի ունենալու միջուկային զենք:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին