Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նախաքննությունը շարունակվում է»:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ին տուժած, բայց քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները աջակցություն չեն ստանա
- Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար կհայտարարվի բաց մրցույթ
- «Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպանները այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել
- Փաստ. Փաշինյանը Մարտի 1-ն օգտագործում է մրցակիցներին պայքարից հանելու համար
- Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներից բացի, աջակցություն կտրամադրվի ծանր վնասվածք ստացած 63 անձի
- Քաղաքագետ. «Մարտի 1»-ի հեղափոխական դիսկուրսը
- Քաղաքագետ. Պատահական չի, որ գաղտնի բանակցությունների ֆոնին ակտիվացել է «Մարտի 1»-ի հարցը
- Առարկում ենք. «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները