«Արվեստ և տեխնոլոգիա» միջոցառումների շարքն իրականացվել է «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ
Մայիսի 31-ին պաշտոնապես մեկնարկեց Արմենիա Արթ Ֆեյր (Armenia Art Fair)մ շակութային եզակի միջոցառումը, որը ներկայացրել է համադրողների և ցուցասրահներ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից: «Ռոստելեկոմ» ընկերության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ երկրորդ Արթ Ֆեյր ծրագիրն ուշադրությունը կենտրոնացրել էր երիտասարդ արվեստագետներին աջակցելու, արվեստի շուկա ձևավորելու և Հայաստանում արվեստի կրթությունը զարգացնելու շուրջ: Արմենիա Արթ Ֆեյրը ներկայացրեց հայաստանյան և արտասահմանյան ժամանակակից հայ արվեստագետների, ինչպես նաև արվեստագետների հետխորհրդային տարածաշրջանից, Մերձավոր Արևելքից ու Արևելյան Եվրոպայից:
Միջոցառման դիտարժան հատվածներից մեկը՝ «Արվեստ և տեխնոլոգիա» խորագիրը կրող միջոցառումների շարքը, հովանավորում էր հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը:
«Տեխնոլոգիական լուծումները արվեստում անխուսափելի են, ինչպես ստեղծագործ միտքը՝ տեխնոլոգիաներում։ Արվեստն ու տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են կազմում, և հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր երկրներում այս երկու՝ մարդկության համար շատ կարևոր ոլորտների փոխգործակցությունն ու փորձը Արմենիա Արթ Ֆեյրի նման բարձրակարգ միջոցառումների ընթացքում»,— նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Արվեստ և տեխնոլոգիա» խորագրի ներքո միջոցառումները կազմվել էին արվեստի և մշակույթի ոլորտներում նոր տեխնոլոգիաների ազդեցության ներկայացման շուրջ, ինչը հատկանշական է՝ հզոր գիտատեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ներուժ ունեցող Հայաստանի համար:
Ծրագրի շրջանակներում մայիսի 26-ից հունիսի 2-ը կազմակերպվել էին հետևյալ միջոցառումները՝
- Մայիսի 27-30 անցկացվեցվորքշոփ ԹՈՒՄՈ կենտրոնում լեհ արվեստագետ Պրժեմիսլավ Յասելսկու հետ։ Արդյունքում երեխաների հետ ստացված ինստալյացիան ներկայացվեց Երևան էքսպոյի ընթացքում մայիսի 31- հունիսի 3 անցկացված ցուցադրության ընթացքում։
- Հունիսի 2-ին ներկայացվեց ձայնային պերֆորմանս «Անտառում թռչուն կա» խորագրով, որը ներկայացվեց կենդանի և էլեկտրոնային երաժշտության համադրությամբ։
- Հունիսի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվեց արվեստի զրույց-դասախոսություն, որը ներառում էր Domestic Data Streamers ստուդիայի համահիմնադիր Պո Գարսիայի (Իսպանիա) զրույցը՝ ներկայացնելով մի շարք ուսումնասիրված օրինակներ, թե ինչպես արվեստի և տվյալների ֆիզիկական ներկայացումը կարող է օգնել մարդկանց հասնելու յուրաքանչյուր թվի հետևում ընկած իմաստին:
- Մայիսի 26-ին Ձայնալաբ արվեստի, գիտության և տեխնոլոգիաների փորձարարական հարթակի կողմից ներկայացվեց տեխնոլոգիական լուծումներով ձայնային կատարումը։
Արմենիա Արթ Ֆեյրի հիմնական նպատակն է բարձրացնել արվեստի մասին իրազեկվածության մակարդակը, խրախուսել արվեստի ներդրումները Հայաստանում և տարածաշրջանում, կիսել արվեստի ոլորտում լավագույն փորձը և նպաստել մշակութային բազմազանությանը` միաժամանակ աջակցելով արվեստի կրթությանը:
Արթ Ֆեյրի հովանավորների թվում էին նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Ամերիաբանկը, գործընկերներն էին՝ Երևանում Գյոթե կենտրոնը, Արթպրայսը, Արթթերիթորին, այլ կառույցներ ու կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան