Անկեղծ ասած, Գեղամ Պետրոսյանն ինձ մոտ դրական տպավորություն է թողել. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մամուլից է տեղեկացել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին։
«Նախաքննությամբ դեռ կպարզի, և եթե հիմնավորվի այդ արարքը, միանշանակ, ով ուզում է լինի, պետք է պատասխանատվություն կրի: Անկեղծ ասած, այդ անձը, որը ձերբակալվել է, ինձ մոտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխղճորեն կատարել է։ Կատարվածը չեմ կարող բացատրել ՝ նախաքննությունը կպարզի, եթե մեղավոր է, ապա պետք է պատասխանատվություն կրի»,- նշեց ոստիկանապետը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Մարտի 1-ի գործի շրջանակում ոստիկանության նախկին և ներկա պաշտոնայներ ձերբակալվեն, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ոչինչ չպետք է բացառել։
«Եթե պարզվի, որ որևէ մեկը մեղավոր է, անգամ գնդապետ Օսիպյանը՝ ես, լինելով ՀՀ ոստիկանության պետ, մեղադրվում եմ որևէ հարցով, ապա պիտի պատասխան տամ օրենքի սահմաններում»,- նշեց ՀՀ ոստիկանապետը։
Վ.Օսիպյանն անդրադառնալով ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի հայտարարությանը՝ ասաց, որ երեկոյան նա կոչերով է հանդես եկել, իսկ առավոտյան բերման է ենթարկվել։ «Մեր մասնագետները կոչերն ուսումնասիրել են, վարույթ է իրականացվում և ընթացքը պարզ կլինի»,- ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան