Ռեժիսոր. Արվեստում հեղափոխությունն անհրաժեշտ բաղադրիչ է
Այսօր մեկնարկում է «Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որը շարունակվելու է մինչև հունիսի 11-ը։ Փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ստացել են 750-ից ավելի հայտ, ինչը տպավորիչ էր, ինչ-որ պահի անգամ անսպասելի։
«Այս տարվա առանձնահատկություններն այն է, որ փորձում ենք հնարվորինս լայնացնել համագործակցությունները թե տեղական, թե միջազգային կազմակերությունների հետ։ Շրջադարձային նորությունն այն է, որ 17 տարի անց առաջին անգամ փառատոնը ստացել է պետության աջակցությունը»,- ասաց նա։
Գ. Ղազարէն նշեց, որ բոլոր ֆիլմերը դիտարժան են, հույս ունեն, որ հանդիսատեսը ակտիվ կլինի, դիտումներից հետո նաև քննարկումներ են լինելու։
Փառատոնի «Մէկ կադր մեկ րոպե» անվանակարգի ժյուրիի նախագահ, դերասան Աշոտ Ադամյանն ասաց, որ նաև արտասահմանյան երկրներից ֆիլմեր ունեն, ինչը խոսում է այն մասին, որ փառատոնը շնչում է, կյանք է առնում, քայլում է։
Ա. Ադամյանը նշեց, որ հայկական կինոն այսօր բավակաին խնդիրներ ունի կինոարտադրության իմաստով, կինո անելու իմաստով բավականին հետ է սահել։
«Բանակը նորացնելու կարիքն ունենք։ Գիտեք, կիրթ հանդիսատեսն այնքան կարևոր է, որքան ճիշտ կրթված կինոգործիչը, ռեժիսորը։ Սա հենց այդ դուռն է, դարբասն է, համեցեք»,- նշեց նա։
Ա. Ադամյանն ասաց, որ թեմատիկ որևէ առանձնահատկություն չկա, ժանրային մեծ բազմազնություն է։
Փառատոնի «Կարճ ֆիլմեր» անվանակարգի ժյուրիի նախագահ, ռեժիսոր, պրոդյուսեր Տիգրան Խզմալյանի խոսքոբ, բոլորն արվեստում սպասում են հեղափոխության, որովհետև արվեստի իմաստն այն է, որ ամեն մի սերունդ հեղափոխություն անի։
«Եթե չի արվում, անբնական է, արվեստում հեղափոխությունն անհրաժեշտ բաղադրիչ է»,- նշեց Տ.Խզմալյանը։
Նա հույս ունի, որ նոր սերունդը առաջ կգան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան