Jay-Z առաջին ռեփերն է, որը վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար
Forbes –ը տեղեկացրել է այն մասին, որ ամերիկացի ռեփեր Jay-Z դարձել է առաջին հիփ-հոփ կատարողը, ում կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլար։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա մասնաբաժին ունի շամպայնի Armand de Brignac Champagne –ում և Tidal ստրիմինգային ծառայությունում, ներդրումներ է կատարել տարբեր ընկերություններում, նա նաև ունի կոնյակի D«Ussé ապրանքանիշը։ Բացի այդ, երգչին եկամուտ է բերում նրա հիմնադրած Roc Nation կազմակերպությունը։ Նա նաև ունի երաժշտական կատալոգ և արվեստի գործերի իր հավաքածուն, որը գնահատվում է 70 միլիոն դոլար։
Ավելի վաղ Forbes-ը հայտնել էր, որ Jay-Z-ին 2018-ին ամենաբարձր վարձատրվող հիփ-հոփ կատարողն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան