Նոր առաջարկ` ՀՀ դրամով ավանդ ներդրողների համար
Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մինչև հունիսի 30-ը ՀՀ դրամով ներդրված ժամկետային Ամերիա ավանդների համար կգործի ավելի բարձր` 9.5% տարեկան տոկոսադրույք (առանց ավելացման, նվազեցման և ընդհատման հնարավորությունների):
Բանկից հայտնում են, որ այս տոկոսադրույքը կգործի մասնավորապես ստորև ներկայացված չափորոշիչներով ավանդների դեպքում.
• Ավանդային պայմանագրի գործողության ժամկետ՝ 366-730 օր, տոկոսների տարեկան կապիտալացմամբ
• Հաշվի նվազագույն մնացորդի չափ` 200,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ (հանրագումարային)
• Տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ 9.5%
• Տոկոսագումարների հարկման չափը՝ 10%:
«Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մեկնարկել է նաև Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 29-ը: Մրցույթի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով` «Ապրի՛ր հայերեն» մրցույթ: