Տեխնիկական խնդիրներ ունեցած ծնողների դիմումները բավարարվել են. ԿԳՆ
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետևանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել էր դիմումներ՝ ընդհանուր հերթագրվածների շուրջ մեկ տոկոսը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) մանրամասն ուսումնասիրվել են բոլոր դիմումները, քանի որ առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգն արձանագրել է մուտք գործած բոլոր օգտատերերի գործողությունները՝ համակարգ մուտք գործելու օրն ու ժամը և առաջացած խնդիրները։ Բոլոր ծնողները, որոնք համակարգի մեկնարկային փուլում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ունեցել են գրանցման դժվարություններ, հնարավորություն են ստացել երեխաներին հերթագրել նախընտրած դպրոցում:
ԿԳՆ-ից նշում են, որ ծնողները այժմ էլ կարող է գրանցել երեխային նախընտրելի դպրոցում, եթե առկա են լիցենզիայով սահմանված ազատ տեղեր։
Առցանց հերթագրման գործընթացը շարունակվում է. գրանցման և հաստատման արդյունքներին կարելի է հետևել ԿԳՄՍ նախարարության և ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջերում:
Հարակից հրապարակումներ`
- Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների
- Առաջին դասարան գնալ պատրաստվող երեխաները կարող են մինչև օգոստոսի 30-ն այցելել մանկապարտեզ
- ԿԳՆ-ն ունքը սարքելու տեղը աչքը հանեց
- Մայիսի 15-ից կգործարկվի Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը