Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները 5 տարի է` դադարեցված են
«Alevinet» լրատվական կայքը «Մեկ առ մեկ ջնջվում են հայ ժողովրդի հետքերը» վերնագիրը կրող հոդվածում անդրադարձել է Մալաթիայում գտնվող Սուրբ Երրորդություն (Թաշհորան) հայկական եկեղեցու նկատմամբ թուրքական իշխանությունների բարձիթողի վերաբերմունքին: Նյութը թարգմանաբար ներկայացրել է Էրմենիհաբերը։
Կայքը գրում է, որ «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ծննդավայր Մալաթիայում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին արդեն 5 տարի է, ինչ 2012թ.սկսված վերականգնման աշխատանքները կիսատ են թողնվել:
Նշվում է, որ եկեղեցին անցել է Մալաթիայի քաղաքապետարանի, Հիմնադրամների գլխավոր վարչության և Անշարժ գույքի ազգային գլխավոր վարչության վերահսկողության տակ: 5 տարի առաջ պատմական շենքին հենել են մետաղական շինարարական սանդուղքներ և կիսատ թողել աշխատանքները:
Հայկական եկեղեցու վերաբերյալ արձանագրությունները ժամանակի ընթացքում ջնջվել են և այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե երբ և ում կողմից է այն կառուցվել:
Տարիներ առաջ փլվել է անտարբերության մատնված հայկական եկեղեցու գմբեթը, իսկ եկեղեցին հայտնվել էր գանձագողերի թիրախում և թալանվել:
Եկեղեցու վերականգնման շուրջ լուրերը ուրախացրել էին հայությանը և թաղամասի բնակիչներին:
Թաղամասի բնակիչների փոխանցմամբ` Սբ . Երրորդություն եկեղեցու վերականգմամբ զբաղվող կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները չֆինանսավորվելու պատճառով:
Անդրադառնալով մալաթիահայությանը, ասվում է, որ 1970-ական թթ. Մալաթիայում բազմաթիվ հայեր էին ապրում, սակայն այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հարձակումների և 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո վերջին հայ ընտանիքները ստիպված են լինում լքել քաղաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է