Սկորսեզեն ֆիլմ է նկարահանում Բոբ Դիլանի մասին
Netflix –ի պաշտոնական Յութուբ ալիքում հրապարակվել է Մարտին Սկորսեզեի՝ երաժիշտ Բոբ Դիլանի համերգային շրջագայության մասին նոր վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Ռիա նովոստին, հղում անելով Variety –ին գրում է, որ էքսկլուզիվ հարցազրույց, համերգներից եզակի արխիվային կադրեր, նախկին չհրապարակված երաժշտական նյութերը՝ այս ամենը և շատ այլ բաներ ներառվել են Մարտին Սկորսեզեի «Rolling Thunder Revue: A Bob Dylan Story By Martin Scorses» ֆիլմում։
Rolling Thunder Revue համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 1975-1976 թվականներին, ելույթ են ունեցել այդ տարիների շատ աստղեր։ Ակնկալվում է, որ ֆիլմում կլինեն ոչ միայն վավերագրական, նաև խաղարկային նկարահանումներ, ինչպես հարցազրույցներ Rolling Thunder Revue-ի մասնակիցներների հետ, որոնք վարել է ֆիլմի համար Բոբ Դիլանի պրոդյուսեր Ջեֆ Ռոզենը։
Սա Մարտին Սկորսեզեի՝ ամերիկացի մեծ երաժշտի և գրողի մասին երկրորդ աշխատանքն է։ Առաջին ֆիլմը՝ «Տուն գնալու ճանապարհ չկա», մեծ էկրան է բարձրացել 2005-ին։ Netflix-ով «Rolling Thunder Revue: A Bob Dylan Story By Martin Scorsese» ֆիլմի պրեմիերան կայանալու է հունիսի 12-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան