Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է
Մայիսի 31-ից Դալասում մեկնարկել է Cliburn International Junior Piano Competition-ը, որին հնարավորություն ունեն մասնակցելու 13-17 տարեկան դաշնակահարները։ Մրցույթի կայքից տեղեկանում ենք, որ ընդհանուր, մրցույթին մասնացում է 23 դաշնակահար։ Եզրափակիչ է անցել երեք դաշնակահար, այդ թվում ռուսաստանաբնակ դաշնակահարուհի 15-ամյա Եվա Գևորգյանը։ Նա և ևս երկու դաշնակահար՝ Ավստրալիայից և Հարավային Կորեայից, հունիսի 8-ին կմրցեն առաջին մրցանակի համար։
Եզրափակիչ համերգին երիտասարդ դաշնակահարները կատարելու են ամբողջական կոնցերտ՝ Դալասի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Առաջին մրցանակակիրը կստանա 15,000 ԱՄՆ դոլարի դրամական պարգև, երկրորդ մրցանակակիրը 10,000 դոլար, երրորդ`5000 դոլար:
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։
Նշենք, որ Եվան Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն է ստանալու։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Ռոյալ Ալբերտ Հոլում»
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի հերթական մրցանակը
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
- «Կապույտ թռչուն» մրցույթում Եվա Գևորգյանն անցել է եզրափակիչ
- 11-ամյա դաշնակահարուհի Ե. Գևորգյանի մենահամերգը՝ կամերային երաժշտության տանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան