Սիրիահայ երեխաներին է հանձնվել «Մենք ձեզ հետ ենք» ակցիայի արդյունքում հավաքված նվերները
Հայ մասնագետների խմբի հետ Սիրիա է մեկնել նաև Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 6-ին Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին են հանձնվել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած «ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ» մարդասիրական ակցիայի արդյունքում երեխաների համար հավաքված նվերները։ Հայ ազգային պատսպարան կենտրոնը պատկանում է Բեյրո թեմի առաքելական եկեղեցուն։ Միջոցառմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ կնոջ և որդու հետ, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, հումանիտար խմբի մի քանի անդամներ։ Հյուպատոս Արմեն Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին՝ նախաձեռնության և մարդասիրական առաքելության համար։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը
- Սիրիայում հայ բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի
- Սիրիայում հայ ականազերծողներից մեկը վիրավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին