Թերեզա Մեյի պաշտոնավարման վերջին օրն է
Այսօր՝ հունիսի 7-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես կլքի Պահպանողական կուսակցության առաջնորդի ու վարչապետի պաշտոնները։ Նա կշարունակի կատարել իր պարտականությունները որպես կառավարության ղեկավար՝ մինչև տեղի կունենա նրա իրավահաջորդի ընտրությունը երկու պաշտոններում: Այս մասին գրում է euronews-ը։
Հիշեցնենք, որ Բրիտանիայի Համայնքների պալատը մի քանի անգամ մերժեց Մեյի առաջարկած Բրեքսիթի գործարքը, ինչը հանգեցրեց նրա հրաժարականին։
Որպես վարչապետի պաշտոնի հավակնորդ է նշվում Լոնդոնի նախկին քաղաքապետ, նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի թեկնածությունը, ով հրաժարական տվեց՝ Թերեզա Մեյի հետ տարաձայությունների պատճառով։
Սակայն վարչապետ դառնալու հավակնություններ ունեն ևս 11 այլ քաղաքական գործիչներ։