«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյանի հրաժարականը՝ ամենավստահելի «աղբյուրով»
- Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի հունիսի 14-ին
- ԲԴԽ-ում քննվում է Վճռաբեկ դատարանի 10 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը
- Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին