Էդգար Մանուչարյան. Բավականին լավ մարզավիճակ եմ ձեռք բերել
«Ինձ համար մեծ նշանակություն ունի վերադառնալ «Փյունիկ», որտեղից սկսել եմ ֆուտբոլային կարիերաս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովին և պարոն Սողոմոնյանին, ովքեր վստահեցին ինձ, հույսեր կապեցին ինձ հետ և հրավիրեցին «Փյունիկ»»,-ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է ակումբի նորեկ Էդգար Մանուչարյանը:
Նրա խոսքով, իր համար անսովոր է, երբ «Փյունիկին» տեսնում է նույնիսկ երկրորդ հորիզոնականում, որովհետև «Փյունիկն» այնպիսի թիմ է, որը պետք է միշտ չեմպիոն լինի:
«Պետք է այնպես անենք, որպեսզի առաջիկա մրցաշրջանում «Փյունիկը» զբաղեցնի առաջին հորիզոնականը: Դժվար մրցաշրջան է սպասվում, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք դառնալ չեմպիոն»,-ասել է նա:
Հարցին, թե որ համարի մարզաշապիկով հանդես կգա, Մանուչարյանն ասել է` երբեք համարին ուշադրություն չի դարձնում, կընտրի այն համարը, որը կառաջարկեն:
Ֆուտբոլիստն ասել է, որ վերջին շրջանում բավականին լավ մարզավիճակ է ձեռք բերել, թե’ հոգեբանորեն, թե’ ֆիզիկապես:
«Հիմա պահպանում եմ մարզավիճակս և վստահ եմ, որ լավ մարզավիճակում կներկայանամ հավաքներին և պաշտոնական խաղերին»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները