![](https://panorama.am/news_images/709/2125401_1/61892189_2344185078972284_1525344917776236544_n.thumb.jpg)
Խրախուսում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոծանցմամբ՝ «Յանդեքս» ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացքիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը: Նրանք նշել են, որ շահագրգռված են մեր երկրում «Յանդքս»-ի գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցության: Մասնավորապես, նրանք նշել են, որ «Յանդեքս»-ը հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես, զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է «Յանդեքս»-ի ղեկավարների ծրագրերը և նշել, որ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումն ու ընդլայնումը մեր երկրում: Գործադիրի ղեկավարի խոսքով` կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք բավարար չափով Իսկանդերներ ունենք. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի