Դատարանն արձանագրել է՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը դատարանը բավարարեց մասնակի: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի արձանագրելով՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:
Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով դատարանը բողոքը մերժեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան