Ալեն Դելոնը սիրո մասին նոր երգ է ձայնագրել
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Փարիզում Studio Saint Germain ստուդիայում ձայնագրել է Je n’aime que toi ՝ «Ես սիրում եմ միայն քեզ» երգը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Closer-ին, գրում է, որ կոմպոզիցիան իր ֆորմատով հիշեցնում է անձնական նամակ, հանգիստ ընթերցանություն, որը կարդում են հանգիստ երաժշտության ուղեկցությամբ։
Կանադացի կոմպոզիտոր Ռիկ Ալիսոնի երաժշտության համար բառերը գրել է ֆրանսուհի Ջուլիա Պարին։ Դելոնն ու երկու հեղինակները նկարահանվել են այդ երգի տեսահոլովակում։ Դերասանը նկարահանվել է ստուդիայում՝ բարձրախոսի մոտ։ Ալիսոնը դաշնամուրի մոտ նվագում է։ Սցենարով բանաստեղծուհին գտնվում է նույն ստուդիայում։ Նա ականջակալներով լսում է Դելոնին։