Էրդողանը մասնակցել է Օզիլի հարսանիքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հարսանիքին: Համապատասխան տեսանյութը տեղադրված է Թվիթերում:
Կադրերում երևում է, որ Էրդողանը տիկնոջ հետ ներկա է պսակադրության արարողությանը, որը կայացել է Ստամբուլում: Էրդողանը նորապսակներին երկար համատեղ կյանք է մաղթել:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահը և Օզիլը ընկերական հարաբերություններ ունեն:
Մասնավորապես, անցյալ տարի մարզիկը Էրդողանին մարզաշապիկ էր նվիրել իր ստորագրությամբ, ինչից հետո Գերմանիայի հավաքականում կասկածներ առաջացան Օզիլին աշխարհի առաջնության հայտացուցակ մտցնելու անհրաժեշտության հարցում: Օզիլը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 2009 թվականից, դրա կազմում աշխարհի չեմպիոն հռչակվել 2014 թվականին: Ազգային հավաքականի կազմում 92 խաղում նա 23 գոլի հեղինակ է դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա