«Ժողովուրդ». Այս տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները նվազել են
«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում աճել են օտարերկրյա ներդրումները՝ 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ:
Բայց մյուս կողմից ուղղակի ներդրումները նվազել են. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել:
Հատկանշական է փաստը, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռևս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսական ցուցանիշները ապահովվում էին հանքարդյունաբերության շնորհիվ:
Սա նշանակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հանքարդյունաբերության ոլորտ, միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար:
Հիմա, սակայն, հանքը չի գործում: Նոր իշխանությունների օրոք ՀՀ-ում ավելացել են ՌԴ-ից եկած օտարերկրյա ներդրումները՝ 12.5 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 5.7 մլրդ դրամի դիմաց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա