«Հրապարակ». Իշխանության անկող վարկանիշը պահելու համար կադրային փոփոխություններ կարվեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։ Եվ օրեցօր անկում արձանագրող վարկանիշը պահելու կամ բարձրացնելու համար վարչապետը պատրաստվում է կադրային լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնել։ Բացի այդ, այլ միջոցներ էլ են ձեռնարկվում․ «վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանի և մի քանի օլիգարխների դեմ գործեր կհարուցվեն»։
Դա է պատճառը, որ քննչական մարմինները թափով քննություն են իրականացնում՝ 3 ուղղությամբ․ մեկը Մարտի 1-ի գործի շրջանակներում նրա դեմ ցուցմունքներն են, մյուսը՝ ապրիլյան քառօրյայի, և երրորդը՝ Մեղրիի երկաթուղու գործը։ Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեղափոխության երկրորդ «արարում» Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն էլ է հայտնվելու քրեական հետաքննությունների «թատերաբեմում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում