Սաակաշվիլին հայտարարել է Ռադայի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը միայնակ է մասնակցելու Ուկրաինայի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա ասել է, որ գնացել է Ուկրաինա ոչ թե այն բանի համար, որ «քաղաքական խաղեր խաղա» կամ «պաշտոնի հետևից վազի»։
Սաակաշվիլին պատմել է, որ իր կուսակցությունում նման եզրահանգման է եկել, երբ նայել են հին քաղաքական գործչներին, հին կուսակցությունների և, երբ նրան «բռնել են ու արտաքսել»։
«Մենք եկել ենք եզրահանգման, որ պետք է ընտրություններին գնալ առանձին... մենք ամբողջությամբ տարբերվում ենք գաղափարներով, էներգիայով»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու ժամկետը
- Սաակաշվիլին պատմել է` ինչու է վիրավորվել Պորոշենկոյից
- Սաակաշվիլին հայտարարել է Գալուստյանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
- Սաակաշվիլին գնում է Ուկրաինա
- Զելենսկին Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը