Հայաստանը դիտորդներ կուղարկի Ղազախստան
Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հունիսի 8-10-ը Ղազախստան (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։
Ղազախստան են գործուղվելու ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կարեն Գասպարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդական Տիգրան Մուղնեցյանը, ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի կցորդ Տիգրան Զաքարյանը։
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին։
Շուրջ 30 տարի երկիրը ղեկավարելուց հետո Նուրսուլթան Նազարբաևը այս տարվա մարտի 20-ին հայտարարել էր հրաժարականի մասին։