Լիմպոպոյի ազգային զբոսայգուց 14 առյուծ է փախել
Հարավային Աֆրիկայի արևելքում գտնվող ազգային պարկը հնչեցրել է ահազանգ. այնտեղից փախել է 14 առյուծ։ Այժմ Լիմպոպո նահանգի մերձակա շրջաններում ապրողներին խնդրել են լինել զգույշ։ 360tv.ru կայքը, հղում անելով Capricorn FM-ին, գրում է, որ առյուծները, ամենայն հավանականությամբ, փախել են Կրյուդեր զբոսայգուց։ Ներկա պահին մասնագետները հետևում են նրանց տեղաշարժը ու սպասում պահին, որ կարողանան կենդանիներին բռնել։
Լիմպոպո նահանգի տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի և զբոսաշրջության վարչության ներկայացուցիչները հանդիպել են ազգային զբոսայգու ղեկավարության հետ։ Կողմերը պայմանավորվել են, որ գազաններին պետք է բռնեն և վերադարձնեն կենդանաբանական այգի։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին