Halo սերիալի հեղինակներն ուզում են նոր «Գահերի խաղ» ստեղծել
343 Industries ընկերությունում, որը զբաղվում է Halo սերիայի խաղերի մշակմամբ, կարծում են, որ տեսախաղի էկրանավորումը կարող է իր ծավալներով մրցել «Գահերի խաղի» հետ: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ընկերության ներկայացուցիչ Կիկի Վուլֆկիլը վստահ է, որ Halo աշխարհը բավականին բարդ է և ծավալային, որպեսզի մրցի Ջորջ Մարտինի ստեղծած աշխարհի հետ:
«Մենք հաճախ քննարկում ենք «Գահերի խաղը» հարաբերությունների ծավալի, թափի և բարդության առումով: Halo-ի նախապատմությունը յուրատեսակ քաղաքական դրամա է», -կարծում է նա:
Halo սերիալի գործողությունները ծավալվում են հեռավոր ապագայում: Միավորված Ազգերի Տիեզերական հրամանատարության և այլմոլորակային ռասսաների միության միջև պատերազմ է: Հաղթելու համար մարդկությանը պետք է օգնի SPARTAN-II նախագիծը՝ գերուժեղ զինվորները: Սերիալի բեմադրմամբ զբաղվում է Օտտո Բաթհերսթը: Գլխավոր դերերում կխաղան Պաբլո Շրայբերը և Յերին Հան:
Հարակից հրապարակումներ`
- «Գահերի խաղի» գլխավոր դերակատարը տեղափոխվել է հիվանդանոց
- Քանի կերպար է մահացել «Գահերի խաղում»
- «Գահերով խաղի» լավագույն սերիան
- Էմիլիա Քլարկը «Գահերով խաղից» առաջ լսել է Հիտլերի ելույթները
- Չինաստանում չեն ցուցադրել «Գահերով խաղն» ԱՄՆ-ի հետ առևտրային վեճի պատճառով
- Ինչպես է ավարտվում գրքային «Գահերով խաղը»
- «Գահերի խաղի» 8-րդ սեզոնի սաունդթրեքներից մեկը Սերժ Թանկյանն է կատարել