Ալեք Բոլդուինը հոգնել է կրկնօրինակել Թրամփին
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ այլևս չի կրկնօրինակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Saturday Night Live հեռուստաշոուի ժամանակ։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով MediaITE-ին։ Նրա խոսքով, հոգնել է կրկնօրինակել Թրամփին շաբաթ օրերին ուղիղ եթերով և դրա փոխարեն կցանկանար ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ։
«Նրանք պետք է գտնեն որևէ մեկին, ով ուզում է դա անել»,- ասել է Բոլդուինը։
Նա նշել է, որ շոուի կոլեկտիվի հետ աշխատելը հաճալի է, բայց որոշել է դադարեցնել կրկնօրինակել ԱՄՆ առաջնորդին։ Դերասանը նաև ընդգծել է, որ երբեք մեծ հետաքրքրություն չի ունեցել այդ դերի նկատմամբ, չնայած դրա համար 2017 թվականին «Էմմի» է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- ABC-ին փակել է դերասան Ալեք Բոլդուինի շոուն
- Ալեք Բոլդուինը կոչ է արել ամերիկացիներին «տապալել կառավարությունը»
- Ալեք Բոլդուինը վստահ է, որ կհաղթի Դոնալդ Թրամփին
- Ալեք Բոլդուինն արժանացել է «Էմմի»-ի՝ Թրամփի դերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան