Կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որպեսզի ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին հեռահաղորդակցության ոլորտում 5G տեխնոլոգիաներին անցնելու խնդրանքով։
«ԱՄՆ-ն պայքարում է չինական Huawey-ի դեմ՝ կանխազգալով 5G տեխնոլոգիաներում վերջինիս անպարտելիությունը։ Արդյունքում Huawey-ը կորցրել է կոնտրակտներ ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Lեհաստանում, Տայվանում և այլն։ Ազատ ռեսուրսներ կան։
Կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որպեսզի ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին հեռահաղորդակցության ոլորտում 5G տեխնոլոգիաներին անցնելու խնդրանքով։ Այսօր դա էժան է (եթե ոչ ձրի)։ 1-2 տարուց գինը կարող է բարձրանալ 10-20 անգամ»,-գրել է նա։