Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը նշվում է ավանդական շքերթով
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան 93-ամյակի առիթով Լոնդոնում կայանալու է զինվորական շքերթ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, թագուհու ծննդյան օրը հանդիսավոր նշվում է հունիսի երկրորդ շաբաթը, չնայած ընտանեկան շրջապատում Եղիսաբեթ Երկրորդը 93-ամյակը նշել է դեռ ապրիլի 21-ին։
Շքերը, որն անցկացվում է 1748 թվականից, ամեն անգամ տպավորում է հազարավոր հանդիսատեսի։ Թագուհու անձնակազմն անցնում է Մել փողոցով դեպի Բուքինհեմյան պալատ, որից հետո թագավորական ընտանիքի անդամները հավաքվում են արքայական նստավայրի պատշգամբում, որպեսզի ողջունեն հավաքվածներին, շքերթի մասնակիցներին և թագավորական ռազմաօդային ուժերին, որոնք թռիչքներ են իրականացնում Լոնդոնի կենտրոնում։ Ի պատիվ թագուհու, լինելու է նաև հրավառություն։
Բրիտանական ԶԼՄ-երն ակնկալում են, որ հանդիսավոր արարողության հետ կապված ծննդաբերությունից հետո առաջին անգամ հանրության առջև դուրս կգա արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը։ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ 97-ամյա Ֆիլիպը, հնարավոր է չմասնակցի արարողությանը։ Տարիքի պատճառով նա 2017 թվականին պաշտոնապես ավարտել է պաշտոնեական հանրային պարտականությունների կատարումը որպես թագավորական տան ներկայացուցիչ, այժմ նա է ընտրում այն միջոցառումները, որոնք կայցելի թագուհու հետ միասին։
Ըստ ավանդույթի, թագուհին Եղիսաբեթ Երկրորը տարվա մեջ երկու անգամ է նշում ծննդյան օրը՝ մեկ անգամ ապիլին, երբ հենց լույս աշխարհ է եղել, մեկ անգամ հունիսին։ Այդ ավանդույթը սկիզբ է դրել Գևորգ Երկրորդը (1683-1760), որը ծնվել է նոյեմբերին, բայց կյանքի վերջում որոշել է, որ իր ծննդյան առիթով արարողությունը պետք է կայանա ամռանը, ոչ թե անգլիական աշնանային եղանակին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան