Զարեհ Սինանյանը հրաժարվել է Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամի պաշտոնից
Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել, որպեսզի կարողանա Հայաստանի կառավարությունում բարձրաստիճան պաշտն ստանձնել։ «Ասպարեզի» հաղորդմամբ այդ մասին տեղեկացնում է Գլենդելի քաղաքապետարանը։
Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Սինանյանին՝ Գլենդելին մատուցած իր ծառայությունների համար։ Զարեհ Սինանյանն առաջին անգմ ընտրվել է Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ 2013 թվականին, վերընտրվել է 2017-ին։ Երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015 թթ. և 2018-2019 թթ։
Ըստ աղբյուրի, մամուլում հրապարակումներ կան, որ Սինանյանը Հայաստանի կառավարությունում զբաղեցնելու է վարչապետին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին