Երկրում աղքատություն ծնող պատճառներից շարունակում է մնալ գործազրկության բարձր մակարդակը. ՀՅԴ
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է մասնագիտական ոլորտային հանձնախմբերի՝ Սոցիալական քաղաքականության արդյունքների մեկամյա ամփոփ վերլուծությունը:
«Իշխանափոխությունից հետո անցել է մեկ տարի, սակայն մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները հայտնվում են աղքատության ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բավարար սնունդ, որակյալ կրթական և առողջապահական ծառայություններ, որի արդյունքում նրանք և նրանց ընտանիքները ապագայում ևս դատապարտված են աղքատության:
Ակնհայտ է նաև՝ առանց պետության ուղղակի մասնակցության և ակտիվ պետական աջակցության անհնար է լիարժեք գործադրել առկա այն ներուժը, որը կայուն զբաղվածության միջոցով ի զորու է կրճատել աղքատ ընտանիքների թիվը, հետևողականորեն նաև՝ բարելավել մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունը:
Հետևաբար, սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից պետք է կտրուկ անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության: Իրականում պետք է լիարժեք ապախթանվի ամեն գնով նպաստ ստանալու առկա ձգտումները՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության»։
Մանրամասները՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան