Մեգան Մարքլը որդու ծնունդից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը երեխա ունենալուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև։ Այս մասին նշված է Բուքինհեմյան պալատի թվիթերյան էջում ու հրապարակված լուսանկարներ։
Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի «պաշտոնական ծննդյան առիթով» զինվորական շքերթ է կայացել։ Ներկա է եղել դքսուհի Մեգան Մարքլը, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու դքսուհի Կամիլա Պարկեր-Բոուլզը։ Լուսանկարներում երեք դքսուհիներն իրար կողք են նստած։
Լենտա.ռու-ն գրում է, որ այս արարողությանը 37-ամյա Մեգան Մարքլը կրել է Givenchy-ի մուգ-կապույտ զգեստ, որը լրացրել է գլխարկով և փոքրիկ պայուսակով։
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը նշվում է ավանդական շքերթով
- Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թագուհու ծննդյան օրվա առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան