Ջենիֆեր Էնիսթոնը պատրաստ է «Ընկերների» վերամիավորմանը
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը պատրաստ է «Ընկերներ» սերիալի վերասկսմանը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, թեման բարձրացվել է դերասանուհու և իր կոլեգայի՝ Էլեն Դեջեներեսի խոսակցության ժամանակ։
«Լսիր, ես դա կանեի։ Աղջիկները կանեն դա։ Եվ տղաները կանեն դա։ Ամեն ինչ կարող է լինել»,- ասել է Էնիսթոնը։
Ի պատասխան դրան, Դեջեներեսը կատակել է, որ, եթե որոշ դերասաններ չկարողանան վերադառնալ, Էնիսթոնը կարող է միայնակ վերադառնալ շոու։
«Ո՞ւմ են պետք մյուսները։ Նրանք միայն խանգարում են ինձ»,- կատակել է Էնիսթոնը։
«Ընկերների» դերասանները մոտ հարաբերություններ ունեն 2004 թվաանին սերիալի 10-րդ եթերաշրջանի ավարտից հետո։ Սոցիալական կայքերում նրանք հաճախ են ընկերության «վերամիավորման» լուսանկարներով կիսվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան