ՔՊ-ական 8-ամյա կրթություն ստացած թեկնածուն պարտվել է Սպանդարյանում
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածու Սայադ Ալմաստյանը, ով, ըստ մամուլի, 8-ամյա կրթության է ստացել և այդ ընթացքում 2 տարի նույն դասարանում է մնացել, խայտառակ պարտություն է կրել: Հաղթել է գործող գյուղապետ Ավետիք Մխիթարյանը` ձայների լուրջ առավելությամբ:
8-ամյա կրթություն ստացած թեկնածուն 1150 սպանդարյանցի ընտրողներից ստացել է ընդամենը 260-ի ձայն: Ձայների հաշվարկն արդեն ավարտվել է:
Ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը Շիրակում տեղի ունեցած ընտրությունների պատասխանատու էր նշանակել ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանին և Սոֆյա Հովսեփյանիմ: Փաստացի, նրանք չկարողացան ապահովել ՔՊ-ական թեկնածուի հաղթանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան