Ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու. փոխվարչապետ
«Ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու, եթե ունեք ավելի կոնկրետ ինչ-որ թեզ այդ հարցի շուրջ,ապա կարող ենք քննարկել, բայց բամբասանքների մասին չեմ խոսելու»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր պաշտոնանկության մասին լուրերին:
Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, որ ներդրումները քիչ են , և եթե այս տեմպերով շարունակվի, ապա տնտեսությունը չի զարգանա, փոխվարչապետն ասաց, որ ներդրումներ կան և տնտեսությունը զարգանում է, իսկ դրա մասին խոսում են թվերը:
«Անկեղծ ասած՝ խոշոր ներդրումները նախ և առաջ պրոցես են, ներդրումներ իրականացնելու գործընթացը երկար գործընթաց է: Կա շատ որոշակի շրջանակ պոտենցիալ ներդրողների, կան գաղափարներ, որոնց շուրջ մարդիկ աշխատում են: Կարծում եմ, որ մոտ ժամանակներում դրանք կամփոփվեն»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում