Տոնոյանը պարգևատրման է ներկայացրել Սիփանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը։ Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: